Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Ի՞նչ սպասելիք պիտի ունենա գրողը»

«Ի՞նչ սպասելիք պիտի ունենա գրողը»
11.12.2018 | 01:42

Հետընտրական տրամադրությունները տարբեր են: Սոցցանցերում քննարկումները նոր փուլ են թևակոխում: Անցորդների աչքերում օրվա հոգսերից բացի շատ բան չես տեսնի... Չկեղծված ընտրությունների հետքերն են, մեկ էլ` մոտեցող Նոր տարին: Արձակագիր ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ զրույցը «նոր Հայաստանի» մասին է ու գրողի սպասելիքների:

-Ի՞նչ սպասումներ ունեք արդեն կայացած ընտրությունից:
-Ընտրությունների օրը համընկավ մեր փոքր թոռնիկի՝ Տաթևի ծննդյան օրվան։ Ընտրեցինք, կերանք, խմեցինք։ Մեր ընտանիքի համար երջանիկ օրերից էր՝ կյանքը մեր սրտով էր։ Եթե սրանից հետո իշխանությունն ու Նիկոլը ուրիշ ոչ մի բան չանեն, ձեռքները ծալած նստեն, միայն այն, որ մեզ ազատեցին այդ փտած համակարգից, արդեն արժանի են մեծարման։ Ես չգիտեմ` սրանից հետո ի՞նչ կավելանա մեր կյանքին, բայց այն, որ հեղափոխությունը մասսայական փսիխոթերապիայի կուրսից էլ լավ վերականգնեց մեր լավատեսությունն ու ինքնահարգանքը, բարձրացրեց մեր ինքնագնահատականը, հավատը ապագայի նկատմամբ, արդեն մեծ բան է։
-Գրական կյանքում փոփոխություններն ի՞նչ անդրադարձ են գտնում:
-Գրական կյանքում էլ ահագին նորություններ մտցվեցին՝ նոր գրանտային ծրագրեր, նոր նախագծեր, մրցույթներ..., իհարկե թերություններ ու թերացումներ էլ կային, բայց ես դրանք անտեսում եմ, որովհետև մեր շահածն անհամեմատ ավելի էր, քան կորցրածը։
-Նոր Հայաստանի Նոր տարում ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ի՞նչ սպասելիքներ ունեմ Նոր տարուց, նոր Հայաստանից: Ինչպես ասում են՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ` տանձի մասին։ Ի՞նչ սպասելիք պիտի ունենա գրողը. որ հնարավորություն ունենա ավարտելու իր հերթական գիրքը, հրատարակի, պահանջված ու գնահատված լինի և գոհ ու երջանիկ նստի։ Իհարկե, ես ինձանից երբեք գոհ չեմ լինում, բայց հույս ունեմ եկող տարի ավարտելու նոր վեպս ու էլի մի քանի կիսատ գործեր: Եվ հույս ունեմ, որ կտրուկ կփոխվի վերաբերմունքը արվեստի ու մտավորականների հանդեպ։

Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ